Skip Navigation

National Geographic Society Este programa se distribuye en los Estados Unidos y Canadá por National Geographic y EHD. [obtenga más información]

DVD ilustrado plurilingüe

La biología del desarrollo prenatal




ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

.Հայերեն [Armenian]


 

Descargar versión en formato PDF  ¿Qué es PDF?
 

El embrión de 8 semanas

Capítulo 30   8 semanas: desarrollo del cerebro

8 շաբաթին մոտ ուղեղը խիստ բարդանում է և կազմում է սաղմի մարմնի կշռի մոտ կեսը:

Աճը շարունակվում է արտակարգ ձևով:

Capítulo 31   Cualidad de diestro y zurdo

8 շաբաթին մոտ սաղմերի 75%-ի մոտ նկատվում է աջ ձեռքի գերիշխում: Մնացած մասի մոտ դա հավասարապես բաժանվում է ձախ ձեռքի գերիշխման և առանց նախապատվության միջև: Սա աջ կամ ձախ ձեռքի վարքագծի ամենաառաջին վկայությունն է:

Capítulo 32   Voltearse

Մանկաբուժական դասագրքերում նշվում է, որ «շուռ գալու» ւնակությունը առաջանում է ծնվելուց 10-ից 20 շաբաթ հետո: Սակայն այս տպավորիչ կոորդինացիան ցուցադրվում է շատ ավելի վաղ` ցածր ձգողականության միջավայրում` հեղուկով լի ամնիոտիկ պարկում: Նորածինները չեն կարողանում շրջվել միայն այն պատճառով, որ չունեն բավականաչափ ուժ, որը անհրաժեշտ է արգանդից դուրս ավելի մեծ ձգողականության ուժը հաղթահարելու համար:

Սաղմը դառնում է ավելի աշխույժ այս ժամանակահատվածում:

Շարժումները կարող են լինել դանդաղ կամ արագ, եզակի կամ կրկնվող, ինքնաբերական կամ ակամա:

Գլխի պտույտները, վզի ձգումը, ձեռք-երես շփումը կատարվում են ավելի հաճախ:

Սաղմին դիպչելը առաջացնում է շլդեցում, ծնոտի շարժումներ, բռնելու ժեստեր և ոտնամատի ցցում:

Capítulo 33   Fusión de los párpados

7 և 8 շաբաթների միջև, վերին և ստորին կոպերը արագորեն աճում են աչքի շուրջը և մասնակիորեն համաձուլվում են:

Capítulo 34   Movimiento respiratorio y micción

Չնայած արգանդում օդ չկա` սաղմը 8 շաբաթին մոտ ցուցադրում է ընդմիջվող շնչառական շարժումներ:

Այդ ժամանակ արդեն երիկամները մեզ են արտադրում, որը արտազատվում է ամնիոտիկ հեղուկի մեջ:

Արական սաղմերում զարգացող ամորձիները սկսում են արտադրել և արտազատել տեստոստերոն:

Capítulo 35   8 a 9 meses (32 a 36 semanas): formación de alvéolos, agarre firme, preferencias de sabor

Վերջույթների ոսկորները, հոդերը, մկանները, նյարդերը և արյան անոթները շատ նման են չափահասներին:

8 շաբաթին մոտ էպիդերմիսը, կամ արտաքին մաշկածածքը, վերածվում է բազմաշերտ թաղանթի` կորցնելով իր թափանցիկության մեծ մասը:

Բերանի շուրջը մազերի առաջացման հետ մեկտեղ, աճում են հոնքերը:

Capítulo 36   Resumen de las primeras 8 semanas

8 շաբաթը հանդիսանում է սաղմնային շրջանի ավարտը:

Այս ժամանակահատվածում, մարդու սաղմը միաբջիջից վերածվում է մոտ 1 բիլիոն-բջջայինի, ինչը կազմում է 4000-ից ավելի տարբեր անատոմիական կառուցվածքներ:

Սաղմը այժմ ունի չափահասին հատուկ ավելի քան 90% կառույցներ: