Skip Navigation

National Geographic Society Este programa se distribuye en los Estados Unidos y Canadá por National Geographic y EHD. [obtenga más información]

DVD ilustrado plurilingüe

La biología del desarrollo prenatal


6 a 8 semanas


ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

.Հայերեն [Armenian]


 

Descargar versión en formato PDF  ¿Qué es PDF?
 

Desarrollo embrionario: 6 a 8 semanas

Capítulo 20   6 semanas: movimiento y sensación

6 շաբաթին մոտ ուղեղային կիսագնդերը աճում են անհամաչափ, ավելի արագ, քան ուղեղի այլ հատվածները:

Սաղմը սկսում է անել ինքնաբերական և ակամա շարժումներ: Այսպիսի շարժումները անհրաժեշտ են նորմալ նյարդամկանային զարգացման համար:

Բերանի շրջանին դիպչելը սաղմին ստիպում է ակամա ետ քաշել գլուխը:

Capítulo 21   Formación del oído externo y los glóbulos

Սկսում է ձևավորվել արտաքին ականջը:

6 շաբաթին մոտ, լյարդում սկսում են ձևավորվել արյան բջիջները, որտեղ արդեն առկա են լիմֆոցիտները: Արյան այս տեսակի սպիտակ բջիջները իմուն համակարգի կենտրոնական մասն են կազմում:

Capítulo 22   Diafragma e intestinos

Ստոծանին` շնչառական հիմնական մկանը, հիմնականում կազմավորվում է 6 շաբաթին մոտ:

Աղիքների մի մասը այժմ ժամանակավորապես դուրս է գալիս պորտալարից: Այս նորմալ պրոցեսը, որը կոչվում է ֆիզիոլոգիական ճողվածքի առաջացում, տեղ է ազատում որովայնում զարգացող այլ օրգանների համար:

Capítulo 23   Placas de las manos y ondas cerebrales

6 շաբաթում ձերքերի թաթերը դառնում են մի փոքր ավելի տափակ:

Պրիմիտիվ ուղեղային ալիքները գրանցվում են արդեն 6 շաբաթ և 2 օրից:

Capítulo 24   Formación del pezón

Պտուկները առաջանում են իրանի կողքերին, իսկ քիչ անց զբաղեցնում իրենց վերջնական տեղը կրծքի առաջնամասում:

Capítulo 25   Desarrollo de las extremidades

6 ու կես շաբաթին մոտ ակնհայտ են դառնում արմունկները, մատները սկսում են բաժանվել, և նկատվում են ձեռքերի շարժումներ:

Ոսկորների ձևավորումը, որը կոչվում է ոսկրացում, սկսվում է կլավիկուլայում, կամ անրակում, և վերին ու ստորին ծնոտներում:

Capítulo 26   7 semanas: hipo y reflejo de sobresalto

7 շաբաթին մոտ նկատվել է զկրտոց:

Այժմ նկատվում են ոտքերի շարժումները` վախին արձագանքելու հետ միասին:

Capítulo 27   El corazón en maduración

Հիմնականում ավարտուն տեսք է ստանում 4-խոռոչանի սիրտը: Սիրտը այժմ զարկում է միջինը 167 անգամ մեկ րոպեում:

Սրտի էլեկտրական ակտիվությունը, գրանցված 7 ու կես շաբաթում, ցույց է տալիս չափահասին բնորոշ ալիքային պատկեր:

Capítulo 28   Ovarios y ojos

Իգական սերի մոտ ձվարանները երևում են 7 շաբաթին մոտ:

7 ու կես շաբաթին մոտ աչքի պիգմենտավորված թաղանթը պարզ երևում է, և կոպերը սկսում են արագորեն աճել:

Capítulo 29   Dedos de las manos y de los pies

Ձեռքի մատները անջատ են, իսկ ոտքի մատները միացված են միայն հիմքի մոտ:

Այժմ կարող են իրար մոտենալ ձեռքերը, ինչպես նաև ոտքերը:

Առկա են նաև ծնկան հոդերը:
6 a 8 semanas