Skip Navigation

National Geographic Society Este programa se distribuye en los Estados Unidos y Canadá por National Geographic y EHD. [obtenga más información]

DVD ilustrado plurilingüe

La biología del desarrollo prenatal




ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

.Հայերեն [Armenian]


 

Descargar versión en formato PDF  ¿Qué es PDF?
 

Desarrollo embrionario: 4 a 6 semanas

Capítulo 11   4 semanas: líquido amniótico

4 շաբաթին մոտ ջինջ ջրապարկը շրջափակում է սաղմը հեղուկով լի պարկի մեջ: Այս ստերջ հեղուկը, որը կոչվում է ամնիոտիկ հեղուկ, ապահովում է սաղմի պաշտպանությունը վնասվածքներից:

Capítulo 12   El corazón en acción

Սիրտը սովորաբար բախում է 113 անգամ մեկ րոպեի ընթացքում:

Ուշադրություն դարձրեք, ինչպես է սիրտը փոխում գույնը ամեն զարկից, խոռոչում արյան մուտքի և ելքի ժամանակ:

Սիրտը կզարկի մոտավորապես 54 միլիոն անգամ նախքան ծնվելը, և 3.2 բիլիոնից ավելի անգամ 80-ամյա կյանքի ընթացքում:

Capítulo 13   Crecimiento del cerebro

Ուղեղի արագ աճի ապացույցն է առաջային ուղեղի, միջնուղեղի, հետին ուղեղի տեսքի փոփոխությունը:

Capítulo 14   Esbozos de las extremidades y piel

Վերին և ստորին վերջույթների զարգացումը սկսվում է վերջույթային սաղմերի առաջացումից` 4 շաբաթին մոտ:

Այս պահին մաշկը թափանցիկ է, քանի որ միայն մեկ բջջի հաստության է:

Մաշկի հաստացման հետ մեկտեղ այն կկորցի իր այս թափանցիկությունը, ինչը նշանակում է, որ մենք կհետևենք ներքին օրգանների զարգացմանը ևս մոտ մեկ ամիս:

Capítulo 15   5 semanas: hemisferios cerebrales

4 և 5 շաբաթների միջև ուղեղը շարունակում է իր արագ աճը և բաժանվում է 5 առանձին մասերի:

Գլուխը կազմում է սաղմի ամբողջ չափսի մոտ 1/3-ը:

Հայտվում են ուղեղային կիսագնդերը, որոնք աստիճանաբար վերածվում են ուղեղի ամենամեծ մասերի:

Ուղեղային կիսագնդերը ի վերջո ղեկավարելու են մտածելու, սովորելու ֆունկցիաները, հիշողությունը, խոսքը, տեսողությունը, լսողությունը, գիտակցված շարժումները և խնդիրների լուծումը:

Capítulo 16   Vías respiratorias principales

Շնչառական համակարգում առկա են աջ և ձախ հիմնական բրոնխային ցողունները, որոնք ի վերջո կմիացնեն տրախեան կամ շնչափողը թոքերի հետ:

Capítulo 17   Hígado y riñones

Ուշադրություն դարձրեք որովայնում մեծ լյարդին` զարկող սրտի կողքին:

Անփոփոխ երիկամները կկազմավորվեն 5 շաբաթին մոտ:

Capítulo 18   Saco vitelino y células germinales

Դեղնուցապարկը պարունակում է վաղ վերարտադրողական բջիջներ, որոնք կոչվում եմ սաղմնային բջիջներ: 5 շաբաթին մոտ այս սաղմնային բջիջները կտեղափոխվեն վերարտադրողական օրգանների մեջ` երիկամներին կից:

Capítulo 19   Placas de las manos y cartílago

5 շաբաթին մոտ սաղմի մոտ կզարգանան նաև ձեռքերի թաթերը, և աճառները կսկսեն ձևավորվել 5 ու կես շաբաթին մոտ:

Այստեղ տեսնում ենք ձախ ձեռքի թաթը և դաստակը 5 շաբաթ և 6 օր անց: