| |
El período embrionario (Las primeras 8 semanas)
Desarrollo embrionario: Las primeras 4 semanas
Capítulo 3 Fecundación
|
| |
| Կենսաբանորեն ասելով,
«մարդու զարգացումը
սկսվում է բեղմնավորումից»,
երբ կինը և տղամարդը
յուրաքանչյուրը միացնում են
իրենց սեփական 23 քրոմոսոմները`
վերարտադրողական բջիջների
միավորման միջոցով:
Կնոջ վերարտադրողական բջիջը
սովորաբար կոչվում է «ձու»,
սակայն ճշգրիտ տերմինն է`
ձվաբջիջ:
Նմանապես, տղամարդու
վերարտադրողական բջիջը
հայտնի է որպես «սերմ»,
բայց նախընտրելի տերմինն է `
սպերմատոզոիդ:
Երբ ձվաբջիջը անջատվում է
կնոջ ձվարանից,
այս ընթացքը կոչվում է ձվազատում,
ձվաբջիջը
և սպերմատոզոիդը միանում են
արգանդափողերից մեկում,
որոնք հաճախ կոչվում են
Ֆալլոպյան փողեր:
Արգանդափողերը
կապում են կնոջ ձվարանները
արգանդի հետ:
Ստացված միաբջիջ սաղմը
կոչվում է զիգոտ,
որը նշանակում է
«ձուլված կամ փոխկապակցված»:
|
Capítulo 4 ADN, división celular y factor temprano de embarazo
|
| |
| Զիգոտի 46 քրոմոսոմը
ներկայացնում են նոր անհատի
ավարտուն գենետիկակական ծրագրի
առաջին եզակի տարբերակը:
Այս գլխավոր ծրագիրը գտնվում է
սերտորեն շղթայված մոլեկուլներում,
որոնք կոչվում են ԴՆԹ:
Նրանք պարունակում են
ամբողջ մարմնի
զարգացման հրահանգները:
ԴՆԹ մոլեկուլները
նման են ոլորված սանդուղքի,
հայտնի իբրև երկակի պարույր:
Սանդուղքի աստիճանները
կազմված են զույգ մոլեկուլներից,
կամ հիմքերից,
որոնք կոչվում են գուանին,
ցիտոզին, ադենին և թիմին:
|
| Գուանինը զույգ է կազմում
միայն ցիտոզինի հետ,
իսկ ադենինը` թիմինի:
Մարդու ամեն բջիջ
պարունակում է մոտ 3 բիլիոն
այդպիսի հիմքային զույգ:
Մեկ բջջի ԴՆԹ-ն պարունակում է
այնքան ինֆորմացիա,
որ եթե այն նկարագրելու լինեինք
տպված բառերով,
թվարկելով միայն ամեն հիմքի
առաջին տառը,
կպահանջվեր 1.5 միլիոնից ավելի
էջանոց տեքստ:
Երկայնքով,
մարդու մեկ բջջի
ԴՆԹ-ն կազմում է 3 1/3 ֆուտ
կամ 1 մետր:
|
| Եթե կարողանաjինք արձակել ԴՆԹ-ն
չափահասի 100 տրիլիոն բջիջներում,
ապա այն կձգվեր
63 բիլիոն մղոնից ավել:
Այս տարածությունը հավասար է
340 անգամ
երկրից արև և հակառակ
ուղղության երկարությանը:
|
| Բեղմնավորումից մոտ
24-ից 30 ժամ անց
զիգոտը ավարտում է
իր առաջին բջջային բաժանումը:
Միտոզի ընքացքում
մեկ բջիջը բաժանվում է երկուսի,
երկուսը` չորսի, և այլն:
|
| Բեղմնավորման սկզբից
միայն 24-ից 48 ժամ անց
հղիությունը կարելի է հաստատել,
հայտնաբերելով մի հորմոն
մոր արյան մեջ, որը կոչվում է
«վաղ հղիության գործոն»:
|
Capítulo 5 Etapas iniciales (mórula y blastocito) y células madre
|
| |
| Բեղմնավորումից հետո
3-ից 4 օրվա ընթացքում
սաղմի բաժանվող բջիջները
ընդունում են գնդաձև ուրվագիծ,
և սաղմը անվանվում է մորուլա:
4-ից 5-րդ օրում բջիջների այս գնդի մեջ
ստեղծվում է մի խոռոչ,
և սաղմը անվանվում է
բլաստոցիստ:
Բլաստոցիստի մեջ գտնվող
բջիջները
կոչվում են
ներքին բջջային զանգված
և սկիզբ են տալիս գլխին,
մարմնին և այլ կառույցներին`
մարդու զարգացման համար
անհրաժեշտ:
Ներքին բջջային զանգվածում
գտնվող բջիջները
կոչվում են սաղմնային
ցողունի բջիջներ,
քանի որ յուրաքանչյուրը ունակ է
կազմել 200-ից ավել տիպի բջիջներ,
որոնք գոյություն ունեն մարդու
մարմնում:
|
Capítulo 6 1 a 1½ semanas: implantación y gonadotropina coriónica humana (GCH)
|
| Արգանդափողով շարժվելով`
վաղ սաղմը կպչում է
մոր արգանդի ներքին պատին:
Այս պրոցեսը, որը կոչվում է
պատվաստում, սկսվում է 6 օրից
և վերջանում բեղմնավորումից
10-ից 12 օր հետո:
Աճող սաղմի բջիջները
սկսում են արտադրել հորմոն,
որը կոչվում է մարդու խորիոնալ
գանոդոտրոպին, կամ ՄԽ,
մի նյութ, որը հայտնաբերում են
հղության տեստերի մեծ մասը:
ՄԽԳ-ն բերում է նրան,
որ մայրական հորմոնները
ընդհատում են նորմալ դաշտանը,
թույլ տալով, որ
հղիությունը շարունակվի:
|
Capítulo 7 La placenta y el cordón umbilical
|
| Պատվաստումից հետո
բլաստոցիստի մակերեսին
գտնվող բջիջները
առաջացնում են կառուցվածքի
ընկերք կոչվող մասը,
որը ծառայում է որպես մայրական
և սաղմնային շրջանառության
համակարգերի բաժանման միջոց:
Ընկերքը առաքում է
մայրական թթվածին, սննդանյութեր,
հորմոններ և դեղամիջոցներ
զարգացող էակի համար,
հեռացնում ավելորդ արգասիքները,
և կանխում է մայրական արյան
միախառնումը
սաղմի և պտղի արյան հետ:
Ընկերքը նաև
արտադրում է հորմոններ,
և պահպանում սաղմնային
ու պտղային մարմնի ջերմաստիճանը
մայրականից մի փոքր բարձր:
Ընկերքը կապվում է
զարգացող մարմնի հետ
պորտալարի անոթների միջոցով:
Ընկերքի կյանքի պահպանման
հնարավորությունները մրցակցում են
ժամանակակից հիվանդանոցների
ինտենսիվ խնամքի սարքերի հետ:
|
Capítulo 8 Nutrición y protección
|
| |
| Մեկ շաբաթում
ներքին բջջային
զանգվածի բջիջները
կազմում են երկու շերտ,
որոնք կոչվում են
հիպոբլաստ
և էպիբլաստ:
Հիպոբլաստը սկիզբ է տալիս
դեղնուցապարկին,
այն կառույցներից մեկին,
որի միջոցով
մայրը մատակարարում
է սննդանյութեր
վաղ սաղմին:
Էպիբլաստի բջիջները կազմում են
մի թաղանթ,
որը կոչվում է ջրապարկ,
որի ներսում սաղմը,
և հետագայում` պտուղը,
զարգանում
են մինչև ծննդաբերություն:
|
Capítulo 9 2 a 4 semanas: capas germinales y formación de órganos
|
| |
| Մոտավորապես ու կես շաբաթին մոտ
էպիբլաստը ձևավորում է
3 հատուկ հյուսվածք,
կամ սաղմնային շերտեր,
որոնք կոչվում են էկտոդերմա,
էնդոդերմա,
և մեզոդերմա:
Էկտոդերման ստեղծում է
բազմակի կառույցներ,
որոնցից են ուղեղը,
ողնուղեղը,
նյարդերը,
մաշկը,
եղունգները
և մազերը:
Էնդոդերման սկիզբ է տալիս
շնչառական համակարգին,
մարսողական ուղուն
և ստեղծում է հիմնական
օրգանների հատվածները`
այնպիսին, ինչպիսիք են լյարդը
և ենթաստամոքսային գեղձը:
Մեզոդերման կազմավորում է սիրտը
երիկամները,
ոսկորները,
աճառները,
մկանները,
արյան բջիջները
և այլ կառույցները:
|
| 3 շաբաթին մոտ
ուղեղը բաժանվում է
3 հիմնական մասի,
որոնք կոչվում են առաջային ուղեղ,
միջնուղեղ,
և հետին ուղեղ:
Շնչառական և մարսողական
համակարգերի զարգացումը
նույնպես իր ճանապարհին է:
|
| Երբ արյան առաջին բջիջները
առաջանում են դեղնուցապարկում,
արյան անոթները սկսում են
կազմավորվել սաղմում,
և առաջանում է խողովակաձև սիրտը:
Համարյա միաժամանակ
արագ աճող սիրտը
ոլորվում է ինքն իր առանցքի շուրջ,
և առանձին խոռոչները
սկսում են զարգանալ:
Սիրտը սկսում է բաբախել
3 շաբաթ և մեկ օր անց
բեղմնավորման պահից:
Շրջանառության համակարգը
մարմնի առաջին համակարգն է,
կամ կապակցված օրգանների խումբը,
որը ստանում է ֆունկցիոնալ վիճակ:
|
Capítulo 10 3 a 4 semanas: el plegamiento del embrión
|
| |
| 3 և 4 շաբաթների միջև
ընկած ժամանակահատվածում,
ձևավորվում են մարմնի ուրվագծերը
քանի որ ուղեղը,
ողնուղեղը
և սաղմի սիրտը
դառնում են պարզ ճանաչելի,
ինչպես նաև դեղնուցապարկը:
Արագ աճը բերում է
համեմատաբար տափակ
սաղմի ծալմանը:
Այս պրոցեսը ներառնում է
դեղնուցապարկի մի մասը,
որը միանում է
մարսողական համակարգին
և ստեղծում կրծքավանդակը
ու որովայնային խոռոչները
զարգացող էակի մարմնում:
|