CineAmnios y capas germinales |
Compre ahoraDe La biología del desarrollo prenatal |
Guión: Մեկ շաբաթում ներքին բջջային զանգվածի բջիջները կազմում են երկու շերտ, որոնք կոչվում են հիպոբլաստ և էպիբլաստ: Հիպոբլաստը սկիզբ է տալիս դեղնուցապարկին, այն կառույցներից մեկին, որի միջոցով մայրը մատակարարում է սննդանյութեր վաղ սաղմին: Էպիբլաստի բջիջները կազմում են մի թաղանթ, որը կոչվում է ջրապարկ, որի ներսում սաղմը, և հետագայում` պտուղը, զարգանում են մինչև ծննդաբերություն: Մոտավորապես ու կես շաբաթին մոտ էպիբլաստը ձևավորում է 3 հատուկ հյուսվածք, կամ սաղմնային շերտեր, որոնք կոչվում են էկտոդերմա, էնդոդերմա, և մեզոդերմա: Էկտոդերման ստեղծում է բազմակի կառույցներ, որոնցից են ուղեղը, ողնուղեղը, նյարդերը, մաշկը, եղունգները և մազերը: Էնդոդերման սկիզբ է տալիս շնչառական համակարգին, մարսողական ուղուն և ստեղծում է հիմնական օրգանների հատվածները` այնպիսին, ինչպիսիք են լյարդը և ենթաստամոքսային գեղձը: Մեզոդերման կազմավորում է սիրտը երիկամները, ոսկորները, աճառները, մկանները, արյան բջիջները և այլ կառույցները: |
Todas las edades en referencia a la fecundación, no al último período menstrual.
|
< Anterior | Ver fotos instantáneas | Siguiente > |